ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը, ասվում է Պետդեպի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների հարցերով դատարանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին դատապարտել էր 7,5 տարվա ազատազրկման։ Նախօրեին լրագրողն ազատ է արձակվել;
«Մենք դիտարկում ենք դա որպես դրական քայլ և կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը չեղյալ համարել նրա դեմ մնացած մեղադրանքները: Ադրբեջանը մեծացնում է խոսքի ազատությունը և քաղաքական գործունեության տարածքը, ինչը ուժեղացնում է երկիրը և մեր երկկողմ հարաբերությունները»,- նշվում է հայտարարության մեջ։