տուն Լուրեր ԱՄՆ պետդեպը եգիպտական ինքնաթիռի կործանման արբանյակային տվյալներ չունի

ԱՄՆ պետդեպը եգիպտական ինքնաթիռի կործանման արբանյակային տվյալներ չունի

114
0

john_kirby

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պատրաստ չէ ասել, թե արդյոք ամերիկյան հատուկ ծառայությունները կամ զինվորականներն արձանագրե՞լ են Միջերկրական ծովում եգիպտական ինքնաթիռի վթարի պահը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Ես չգիտեմ որևէ էլեկտրոնային տվյալի մասին` լինի վիդեո, աուդիո, որոնք կօգնեն մեզ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Քիրբին:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան հատուկ ծառայություններին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն տվյալներ չի ստացել, որոնք կարող են հաստատել ահաբեկչության վարկածը, սակայն կա տեսակետ, որ ահաբեկչությունը աղետի ամենահավանական վարկածն է: