Սեպտեմբերի 1-ի գիշերն ԱՄՆ պետդեպարտամենտն իր կայքում Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստից 7000 հաղորդագրություն է հրապարակել, որոնք արված են Քլինթոնի` արտաքին քաղաքականության գերատեսչությունը գլխավորելու ժամանակաշրջանում, փոխանցում է isra.com-ը:
7000 հաղորդագրություներից 150-ը քննադատության են ենթարկվել, քանի որ գաղտնի տեղեկություններ են պարունակել: Սակայն դրանց մասին Քլինթոնը չի նշել իր ուղերձներում:
Հիլարի Քլինթոնն պետքարտուղարության ժամանակ իր անձնական էլեկտրոնային փոստն է օգտագործել: Սակայն հիմա նա պնդում է, որ իր նամակները գաղտնի տեղեկություններ չեն պարունակել: