տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ պաշտպանության նախարարը կոչ է արել պատրաստվել Իսլամական պետության դեմ երկարատև պայքարի

ԱՄՆ պաշտպանության նախարարը կոչ է արել պատրաստվել Իսլամական պետության դեմ երկարատև պայքարի

68
0

8a53e71c-f46a-4b69-b602-021f30d4cb3a_16x9_600x338

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Կոնգրեսում լսումների ժամանակ կոչ է արել չսպասել, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը կարճ ժամանակում կավարտվի։

Նա սենատորներին է ներկայացրել առաջիկա երեք տարիներին գրոհայինների դեմ պայքար մղելու բանաձև։ Ըստ նրա՝ նոր նախագահն ու Կոնգրեսի թարմացված կազմը կարող է երկարաձգել «Իսլամական պետության» դեմ օպերացիան։ Այս մասին նա ասել է Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ։

Նախարարը կոչ է արել խորհրդարանականներին ընդունել բանաձևը, որպեսզի ամերիկացի զինվորականության և ԱՄՆ դաշնակիցների համար ազդանշան լինի առ այն, որ «ԱՄՆ-ն լրջորեն է տրամադրված մարտահրավերի դեմ», — ասել է նա։