Ամերիկացի զինվորականները սխալմամբ ռմբակոծել են սիրիացի ապստամբների խմբին, որոնց նրանք ուսուցանել և զինել էին, հայտնում է The Wall Street Journal-ը:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի վերջին՝ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ գործողությունների ակտիվացման ժամանակ: ԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք ռմբակոծություններ են իրականացրել Սիրիայի Մարա քաղաքի արվարձաններում: Հարվածներից մեկի տակ է հայտնվել Պենտագոնի կողմից հովանավորվող «Մութասիմ» բրիգադը, սպանվել է բրիգադի 10 մարտիկ:
ԱՄՆ Կենտրոնական զինվորական հրամանատարության ներկայացուցիչն ընդունել է սխալմամբ հասցված հարվածի փաստը: