ԱՄՆ օդուժը երեկ ռմբակոծություններ է իրականացրել Սոմալիում, ուր գտնվում են «Ալ-Կաիդայի» բջիջի՝ «Ալ-Շաբաբ» խմբավորման դիրքերը։ Այս մասին լրագրողներին ասել է Պենտագոնի մամուլի խոսնակ, փոխծովակալ Ջոն Քիրբին։
«Հարվածի թիրախն էր «Ալ-Շաբաբի» առաջնորդը։ Հարվածը հասցվել է Սաակոյ քաղաքի մերձակայքում», — ասել է Քիրբին՝ հավելելով, որ ներկայում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տեղեկություն չունի, թե արդյոք ավիահարվածի ժամանակ զոհեր կան խաղաղ բնաչության շրջանում։ «Մենք պարզում ենք ավիահարվածի արդյունքները և լրացուցիչ տեղեկություն կտրամադրեք, հենց որ պարզ դառնան մանրամասները», — ասել է նա։