ԱՄՆ-ում նախագահական մրցավազքին է միացել նաև Ռոդ Այլենդ նահանգի նախկին ղեկավար Լինքոլն Չեֆֆին: Այս մասին գրում է The Washingtn Post-ը:
«Ես այսօր պաշտոնապես մտնում եմ նախագահական ընտրապայքարի մեջ Դեմոկրատական կուսակցության կողմից», — ասել է Չեֆին` ելույթ ունենալով Հյուսիսային Վիրջինիա նահանգում: Թեկնածուի խոսքերով` իր հիմնական նպատակն է դադարեցնել աշխարհում բոլոր պատերազմները:
«Եկե՛ք խաղաղություն հաստատենք Ամերիկայի այս նոր դարում», — ասել է թեկնածուն: Նա նաև կողմ է մահապատժի վերացմանը, Էդվարդ Սնոուդենի դեմ հետապնդման դադարեցմանը, Վենեսուելայի հետ հարաբերությունների բարելավմանը: