տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ նախագահ Օբաման բացահայտ գեյի թեկնածությունն է առաջադրել որպես բանակի...

ԱՄՆ նախագահ Օբաման բացահայտ գեյի թեկնածությունն է առաջադրել որպես բանակի նախարար

123
0

6

ԱՄՆ նախագահ Օբաման  որպես բանակի նախարարի թեկնածու առաջ է քաշել Էրիկ Ֆեննինգի թեկնածությունը, որը չի թաքցնում իր նույնասեռական կողմնորոշումը, հաղորդում է  BBC-ն:

Օբաման նշել է, որ Ֆեննինգը բազմամյա փորձ ունի ու առաջնորդի բացառիկ որակներ:

Մոտ ժամանակներում Ֆեննինգի թեկնածությունը, որը ներկայում աշխատում է որպես բանակի փոխնախարար, պետք է սենատը հաստատի:

2011-ին Օբամայի ադմինիստրացիան պաշտոնապես վերացրեց` «մի հարցրու, մի ասա», քաղաքականությունը, որն արգելում էր ԱՄՆ-ի բանակում բացահայտ գեյերի ու լեսբուհիների ծառայությունը: