ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում խոստացել է իր վարչակազմը ձևավորել հավասար թվով տղամարդկանցից ու կանանցից։ Նման հայտարարություն է նա արել Ֆիլադելֆիայում ելույթի ժամանակ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Նրան հարցրել են, թե պատրա՞ստ է արդյոք վարվել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նման, ով խոստացել էր, որ իր վարչակազմի կեսը կանայք են լինելու և կատարեց իր խոստումը։ Քլինթոնը պատասխանել է. «Իմ վարչակազմը կլինի այնպիսին, ինչպիսին Ամերիկան է, իսկ Ամերիկայում 50 տոկոսը կանայք են»։