ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, պատմելէ Ուկարինայում ԱՄՆ-ի ունեցած հետաքրքրությունների մասին։
Նա հայտնել է, որ ԱՄՆ-ը հասկանում է բոլոր համաշխարհային հարցերը ինքնուրույն ճանապարհով լուծելու անհնարինությունը, եւ բերեց Իրաքի օրինակը, որտեղ ամերիկյան զինվորները եւ խոշոր ֆինանսական ազդեցությունները չկարողացան օգնել հաղթահարելու ճգնաժամը։ ԱՆՄ նախագահը նշել է, որ աշխարհի երկրները պետք է համագործակցեն՝ գլոբալ հարցերը լուծելու համար։
Շոշափելով Ուկրաինայի խնդիրը, Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը լուրջ ֆինանսական հետաքրքրություններ չունի այդ տարածաշրջանում, բայց իրենք չեն կարող անտարբեր մնալ, երբ խախտվում է երկրի սուվերենիտետը։ Ամն-ում նաեւ չեն ուզում սառը պատերազմ, նպատակ չունեն փորձել մեկուսացնել Մոսկվային, եւ ցանկանում են տեսնել արդար կարգուկանոն հաստատող ուժեղ Ռուսաստան։