Միացյալ Նահանգները Գերմանիայում կուտակում է Եվրոպայի համար նախատեսված ողջ զենքը:
ԱՄՆ իշխանություններն առայժմ վերջնական որոշում չեն կայացրել, թե որտեղ է պահվելու ամբողջ զենքը, այդ թվում` ծանր զինտեխնիկան: Այս մասին ասել է ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսը:
«Տեղը վերջնական կընտրի նախարար Էշթոն Քարթերը: Ամբողջ տեխնիկան գտնվում է Գերմանիայում, որպեսզի մենք այն կարողանանք ապահովել այստեղ երկու-երեք ամիսը մեկ ռոտացիոն սկզբունքով ժամանող զինվորների համար», — ասել է Հոջեսը:
Պենտագոնի ներկայացուցիչը չի բացառել, որ այդ զենքը շուտով կարող է տեղափոխվել Արևելյան Եվրոպա: