տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի շատ է օժանդակում, քան իր հիմնական դաշնակիցներին․ Պորոշենկո

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի շատ է օժանդակում, քան իր հիմնական դաշնակիցներին․ Պորոշենկո

72
0

_77681098_023957627-1

Կիևը ձգտում է ստանալ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակցի կարգավիճակը։ Այս մասին ասել է Պետրո Պորոշենկոն CNN-ին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ Պորոշենկոն պաշտոնական այցով գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Նա հանդիպումներ է ունեցել Կանադայի և ԱՄՆ-ի ղեկավարության հետ։

Պորոշենկոն միաժամանակ հայտնել է, որ Վաշինգտոնն առայժմ պատրաստ չէ Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ, ինչի մասին նախկինում հայտարարում էր պաշտոնական Կիևը։ «Նախագահ Օբաման ինձ բացասական պատասխան է տվել։ Նա ասել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ռազմական և պաշտպանական ոլորտներում համագործակցության մակարդակն ավելի բարձր է, քան ՆԱՏՕ-ից դուրս դաշնակիցների հետ, օրինակ՝ Արգենտինայի», — ասել է Պորոշենկոն՝ մեջբերելով Օբամայի խոսքերը։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը կարողացել է ստանալ մեծ չափով ֆինանսական և ռազմական օգնության խոստումներ։ Ուկրաինան, մասնավորապես, ստանալու է մեկ միլիարդ դոլարի օժանդակություն ֆինանսական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։