ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը մեղամցրել է առևտրային ընկերությունների կողմից անօդաչու սարքեր կիրառելու օրենսդրությունը և թույլատրել հոլիվուդյան վեց ընկերությունների անօդաչու սարքեր օգտագործել բնակավայրերում նկարահանումներ իրականացնելու ժամանակ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Վարչության ոկղմից սահմանված ցանկում տեղ են գտել Astraeus Aerial, Aerial MOB, HeliVideo Productions, Pictorvision, RC Pro Productions Consulting/Vortex Aerial և Snaproll Media ընկերությունների անունները։ Ըստ օրենսդրության՝ ընկերությունները պետք է պահպանեն անվտանգության մի շարք կանոններ, այդ թվում՝ անօդաչու սարքը միշտ պետք է գտնվի տեսադաշտում, այն պետք է մարդկանցից գտնվի առնվազն 300 մետր հեռավորության վրա, չի կարող զարգացնել 90կմ/ժամ-ից ավել արագություն և բարձրանալ 120 մետրից բարձր։