ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սատարում է Արցախում ականազերծման ավարտը. այս մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Պետքարտուղարությունը սատարում է դիպուկահարների դուրսբերման առաջարկը, ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմի ներդրումը, շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական միջազգային սահմանին արձանագրող էլեկտրոնային սարքերի տեղադրումը: ԱՄՆ-ն կողմ է վստահության ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, որը, մեր կարծիքով, կնվազեցնի տարածաշրջանում բռնությունը», — ի պատասխան կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոտ Էնգելի հարցման ասել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Թիլերսոնը նաև Արցախում ականազերծման գործողությունները հնարավորինս շուտափույթ ավարտին հասցնելու հույս է հայտնել: