տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն սառեցրել է ռուսական բանկերի ավելի քան կես միլիարդ դոլարով հաշվեհամարներ

ԱՄՆ-ն սառեցրել է ռուսական բանկերի ավելի քան կես միլիարդ դոլարով հաշվեհամարներ

125
0

1000521716

ԱՄՆ իշխանությունները սառեցրել է ռուսական 2 բանկերի հաշիվները, որոնց վրա կա 640 մլն դոլար։ Այս մասին գրում է ամերիկյան The Wall Strett Journal-ը։

«Ռոսիա» բանկի հաշիվներում արգելափակվել է 572 մլն դոլար։ Այս մասին ասել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունում։ Այդ գումարը կազմում է նրա բոլոր ակտիվների 10 տոկոսը։

Արգելափակվել է նաև ՍՄՊ բանկի 64 մլն դոլարով հաշվեհամարը։ Երկու բանկերն էլ մեկ տարի առաջ հայտնվել էին Ղրիմից բռնակցումից հետո կիրառված պատժամիջոցների սև ցուցակում։