ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Միացյալ նահանգները ռազմանավերից հարվածներ են հասցրել Կարմիր ծովում և Պարսից ծոցում գրոհայինների դիրքերին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Այդ հարվածները հասցրել են միայն ամերիկյան ուժերը», — ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ, ԱՄՆ-ն Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ միասին ռմբակոծել են Սիրիայում իսլամիստների դիրքերը։ Հաղորդվում է սպանված տասնյակ գրոհայինների մասին։