ԱՄՆ-ն պետք է «ավելին անի» Եվրոպայում անվտանգություն ապահովելու համար:
Այս մասին ամերիկյան Սենատում լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերրին:
«Եվրոպան լուրջ խնդիրների է բախվում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով»,- Ռուսաստանի մասին սենատորներից մեկի հարցին այսպես է պատասխանել Քերրին:
«Կարծում եմ՝ ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի հնարավոր ցանկացած միջոցներով օգնել Եվրոպային»,- հավելել է Քերրին՝ նշելով, մասնավորապես, եվրոպացի դաշնակիցներին օգնության ծրագրի ֆինանսավորումը քառապատկելու՝ Վաշինգտոնի մտադրությունը (մինչեւ 3.4 մլն դոլար):
Ըստ ՌԻԱ Նովոստիի, այդ առիթով նա ընդգծել է «Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը»: