ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն պատասխանել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի սպառնալիքներին։ Վերջինս զգուշացրել էր, որ Իսլամական Հանրապետությունը կհրաժարվի ստորագրել միջուկային ծրագրի շուրջ վերջնական փաստաթուղթը, եթե վերացված չլինեն Իրանի դեմ գործող բոլոր պատժամիջոցները։
Ռատկեն նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ փոխելու իր դիրքորոշումը, որի մասին հայտարարել է նախկինում, և պատժամիջոցները կվերացնի փուլերով՝ Իրանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուն զուգընթաց։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հիշեցնենք, որ Սպիտակ տունը չի ցանկանում լուրջ առճակատման մեջ մտնել Կոնգրեսի հանրապետական մեծամասնության հետ, այդ պատճառով ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։