Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Կանադայի վարչապետը կփոխի իր կարծիքը մեծ ութնյակում Ռուսաստանի անդամակցության վերականգման մասին, եթե ԱՄՆ-ն ասի, որ Ռուսաստանը պետք է վերադառնա այդ ձևաչափին: Այս մասին հաղորդում է Canadian Press-ը:
«Չեմ ցանկանում ոչ ոքի վիրավորել, սակայն, եթե ԱՄՆ-ն ասի, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G8, Կանադայի վարչապետը կփոխի իր կարծիքը», — ասել է Պուտինը արտասահմանյան լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ մեծ յոթնյակի գագաթնաժողովից առաջ Կանադայի վարչապետ Հարփերն ասել էր, որ դեմ է արտահայտվելու Ռուսաստանի` այդ ձևաչափին միանալու հնարավորությանը: