տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն օգնություն չի ցուցաբերի Հայաստանին, որը նույնպես տուժում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից

ԱՄՆ-ն օգնություն չի ցուցաբերի Հայաստանին, որը նույնպես տուժում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից

107
0

67ef98f307168bfda424c8ddb69aeea8

ԱՄՆ պետքարտուղարությունում նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարց է ուղղել պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիին՝ հարցնելով, թե արդյոք ԱՄՆ-ն, ով լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, պատարաստվո՞ւմ է լրացուցիչ օգնություն ցուցաբերել Հայաստանին, ում տնտեսությունը նույնպես տուժում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից և նրա արտարժույթը լուրջ անկում է արձանագրել։

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչպես վերաբերվել Ռուսաստանի քաղաքականությանը։ Կցանկանայի նաև նշել, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակը, որն ազդում է հարևանների վրա, ոչ միայն պատժամիջոցների հետևանք է։ Այստեղ կան նաև այլ խնդիրներ՝ նավթի գներ, Ռուսաստանում տնտեսության թերի կառավարումը զգալի դեր են խաղում։ Դիվերսիֆիկացման և նորարարությունների զարգացման բացակայությունը վերջին տասնամյակում իրենց դերն են ունենում։ Սրանք բոլոր այն գործոններն են, որոնք բացասաբար են ազդել Ռուսաստանի տնտեսության վրա», — ասել է Փսակին՝ չանդրադառնալով հարցադրմանը, թե ինչ է անելու ԱՄՆ-ն Հայաստանի հարցում։