տուն Լուրեր ԱՄՆ-ն ողջունում է ԼՂ բանակցություններում դրական տեղաշարժերը. Սեկուտա

ԱՄՆ-ն ողջունում է ԼՂ բանակցություններում դրական տեղաշարժերը. Սեկուտա

124
0

14.thumb

«Մենք ողջունում ենք Սանկտ Պետերբուրգում բանակցությունների ժամանակ ձեռք բերված դրական տեղաշարժերը»,- APA գործակալության փոխանցմամբ, մեկնաբանելով ԼՂ հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Նրա խոսքով` բանակցություններում առաջընթացը Վիեննայում ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով նախորդ հանդիպումների տրամաբանական շարունակությունն է:

«Գլխավոր նպատակն է աջակցել համապարփակ խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը»,- ասել է ամերիկացի դիվանագետը: