ԱՄՆ զինված ուժերը փորձում են, որքան հնարավոր է, հետախուզական շատ տեղեկություններ հավաքել, որպեսզի հնարավոր լինի հասկանալ Իրաքում ցամաքային գործողությունների հնարավորությունները։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Կենտրոնական հրամանատարությունում աղբյուրն ասել է, որ Մոսուլում առաջին ցամաքային գործողությունը կարող է սկսվել այս տարվա ապրիլին։ Ներկայում գրոհայիններն ամրապնդում են քաղաքի պաշտպանությունը։ Եթե հրամանատարությունը կարծիք հայտնի, որ Իրաքի բանակին անհրաժեշտ է ամերիկյան ռազմական օգնությունը, ապա հրամանատարությունը կդիմի նախագահ Բարաք Օբամային՝ խորհուրդ տալով սկսել ցամաքային գործողություններ։