ԱՄՆ-ի Կոնգրեսում քվեարկության է դրվել մի օրինագիծ, որով նախատեսվում է ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցներին ռազմական աջակցություն ցուցաբերել, հաղորդում է LifeNews-ը: Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ-ն նաև 150 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ վերջինիս զինված ուժերի արդիականացման համար:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն 3,4 միլիարդ դոլար կհատկացնի եվրոպական պետություններին՝ իրենց անվտանգությունն ամրապնդելու նպատակով: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, թե ԱՄՆ-ն մտադիր է Կիևին տրամադրել 335 միլիոն դոլար: