տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն կրկին սուր քննադատության է արժանացրել Ադրբեջանին մարդու իրավունքների խախտումների համար

ԱՄՆ-ն կրկին սուր քննադատության է արժանացրել Ադրբեջանին մարդու իրավունքների խախտումների համար

111
0

36720

ԱՄՆ պետքարտուղարությունը երեկ կրկին սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ սկսված լայնածավալ բռնաճնշումների կապակցությամբ։

«Մենք լուրջ մտահոգություն ունենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ լրագրողների դեմ աճող սահմանափակումների կապակցությամբ։ Մենք խորը մտահոգություն ունենք, որ կառավարությունը չի կատարում իր միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում։ Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում հարգել իր քաղաքացիների համընդհանուր իրավունքները և թույլ տալ նրանց ազատ արտահայտել իրենց կարծիքը», — ասելէ  ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ իրենք բարձրացնում են բոլոր այս սահմանափակումների հարցերը։