տուն Լուրեր ԱՄՆ-ն կդադարեցնի՞ մի շարք զինատեսակների վաճառքը Ադրբեջանին. առաջարկ

ԱՄՆ-ն կդադարեցնի՞ մի շարք զինատեսակների վաճառքը Ադրբեջանին. առաջարկ

97
0

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգերի հանձնաժողովը թույլատրել է ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին կոնգրեսական Բրեդ Շերմանի կոմից ներկայացված առաջարկի քննարկումը, որը նախատեսում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին այնպիսի զինատեսակների վաճառքը, որոնք մեծացնում են Բաքվի՝ օդային հարվածներ հասցնելու կարողությունները: Այս մասին նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքում:

Նախաձեռնության նպատակը Ստեփանակերտի օդանավակայանում քաղաքացիական օդանավերի նկատմամբ հարձակման սպառնալիքին դիմակայելն է: Նախատեսվում է, որ օրենքում փոփոխության առաջարկը Ներկայացուցիչների պալատում կքննարկվի այս շաբաթ:

«Այս առաջարկով մենք հասկացնում ենք Ադրբեջանին, որ նրանք չեն կարող սպառնալ հարձակվել քաղաքացիական ինքնաթիռների վրա: Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը սպառնա իր հարևաններին: Ադրբեջանի օդային պաշտպանության այս կամ այն կերպ հզորացմանն աջակցելը վերջին բանն է, որ մենք պետք է անենք»,- ասել է Շերմանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովը ողջունել է կոնգրեսականի նախաձեռնությունը: