ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ամերիկան կարող է դառնալ Հնդկաստանի լավագույն գործընկերը։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։ Այս մասին Օբաման ասել է Հնդկաստան կատարած իր այցի ժամանակ։
«Հնդկաստանն ու ԱՄՆ-ն հասարակ գործընկերներ չեն։ Ես կարծում եմ, որ Ամերիկան կարող է դառնալ Հնդկաստանի լավագույն գործընկերը», — ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ Հնդկաստանը որպես զարգացող երկիր, կարող է դրական դերակատարություն ունենալ կլիմայական փոփոխությունների հարցում։
Ավելի վաղ, ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Բեն Ռոդսն ասել է, որ ԱՄՆ-ն ձգտում է շրջանցել Ռուսաստանին Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության հարցում։