տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն կակտիվանա Սիրիայում

ԱՄՆ-ն կակտիվանա Սիրիայում

187
0

united-states-american-flag-HD-wallpaper

ԱՄՆ-ի շուրջ համախմբված միջազգային կոալիցիան ծրագրել է ակտիվացնել ջանքերը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի ուղղությամբ, հաղորդում է The New Tork Times-ը:

Աղբյուրները նշում են, որ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Սիրիայի հյուսիս-արևելքում նոր ճակատի բացման ուղղությամբ` իսլամիստների կենտրոն Ռաքքայի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով:

Պարբերականի տվյալներով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է առաջիկա գործողության երկու կարևոր քայլերը, որոնք կիրականացվեն մոտ ժամանակներս: