տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն ինքն է իրեն վնասում, այլ ոչ թե Չինաստանը կամ Պուտինը. Օբամա

ԱՄՆ-ն ինքն է իրեն վնասում, այլ ոչ թե Չինաստանը կամ Պուտինը. Օբամա

113
0

օբամա

Միացյալ Նահանգների համար խնդիրները ստեղծում են ոչ թե Չինաստանն ու Ռուսաստանը, այլ հենց ԱՄՆ-ն: Նման կածիք է հայտնել ԱՄն նախագահ Բարաք Օբաման` ելույթ ունենալով «Գործարարության կլոր սեղան» համաժողովին, որը միավորել է երկրի խոշոր գործարարներին: Օբաման նաև վստահություն է հայտնել, որ աշխարհի բոլոր երկրները նախանձում են ԱՄՆ-ին:

«Մեր խնդիրն այն չէ, որ Չինաստանը մեզանից առաջ կանցնի բանակցություններում կամ Պուտինի ռազմավարությունն ավելի լավը կլինի: Խնդիրը մեր մեջ է: Մենք ինքներս ենք մեզ վնասում», — ասել է նա: Որպես օրինակ Օբաման բերել է Կոնգրեսում հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի ընդունման հնարավոր խափանումը:

«Դրանից կարելի է խուսափել», — վստահաբար ասել է Օբաման: «Ամերիկան միշտ ղեկի մոտ է, եթե մենք ճիշտ որոշումներ ենք կայացնում: Եվ դա փաստ է», — ասել է Օբաման: