տուն Լուրեր ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի նկատմամբ ընդլայնում է պատժամիջոցները

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի նկատմամբ ընդլայնում է պատժամիջոցները

85
0

2014-10-12-obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի ստորագրել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագիծը, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչներին:

Պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագիծը ստորագրվել է ի պատասխան Հուսիսային Կորեայի կողմից իրականացվող միջուկային ծրագրի, մարդու իրավունքների խախտման դեպքերի և կիբեռհանցագործությունների:

Ավելի վաղ օրինագիծը հաստատվել էր նաև Կոնգրեսում: