ԱՄՆ-ը հայտնել է, որ չի կարող ընդունել ՌԴ բարձրաստիճան պատվիրակությանը Սիրիայի խնդիրը քննարկելու համար։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ամերիկացիներին առաջարկել էինք այն, ինչի մասին երեկ հանրությանը իրազեկեց նախագահ Վլադիմիր Պուտինը, այն է՝ ռազմական փորձագետներ ուղարկել Մոսկվա մի շարք համատեղ քայլերի շուրջ համաձայնության գալու համար, որից հետո մենք պատրաստ կլինեինք վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ բարձրաստիճան պատվիրակություն ուղարկել Վաշինգթոն։ Այս առաջարկն արվել էր Նյու Յորքում։ Սակայն մեզ այսօր պաշտոնապես հայտնեցին, որ նրանք չեն կարող պատվիրակություն ուղարկել Մոսկվա, եւ Վաշինգթոնում նույնպես պատվիրակություն ընդունել չի ստացվի։ Միակ բանը, ինչով հետաքրքրված են մեր ամերիկացի գործընկերները, միջադեպերից խուսափելու համար քայլեր ձեռնարկելն է»,- փոխանցում է Լավրովի խոսքը ՏԱՍՍ-ը։