Պենտագոնը հաստատել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումն ունի հակաօդային պաշտպանության համակարգ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում կատարելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էլիս Սմիթին։
«Կարող ենք հաստատել, որ ԻՊ-ն ունի ՀՕՊ համակարգի սահմանափակ միջոցներ, որոնց մեծ մասն օգտագործվում է ցամաքային գործողությունների ժամանակ», — ասել է նա։ Ըստ Սմիթի՝ իրենք տեղեկություն չունեն, թե իսլամիստների տրամադրության տակ կան զենիթա-հրթիռային համակարգեր։