տուն Լուրեր ԱՄՆ-ն Ղրիմի հարցում ճնշումներ է գործադրում. ճապոնացի քաղաքագետ

ԱՄՆ-ն Ղրիմի հարցում ճնշումներ է գործադրում. ճապոնացի քաղաքագետ

111
0

ղ

Ղրիմի տարածքում անցկացված ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքները ճանաչելուց ԱՄՆ-ի հրաժարվելը արժի դիտարկել որպես քաղաքական ճնշում տարածաշրջանի վրա` հայտարարել է ճապոնացի քաղաքագետ, «Իսույ Կայ» հայրենասիրական կազմակերպության նախագահ Միցուխիրո Կիմուրան՝ հաղորդում է RIA Novosti-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Araratnews.am-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն չի ճանաչի Ղրիմի տարածքում անցկացվելիք ՌԴ Պետդումայի ընտրությունների թե լեգիտիմությունը և թե արդյունքները: Այս մասին նշվել էր ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիի տարածած հայտարարությունում: