ԱՄՆ իշխանությունները վստահ են, որ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն 2008 թվականին ֆեդերացիայի հաշվեհամարից 10 մլն դոլար է փոխանցել ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորների հաշվին: Այս մասին գրում է The New York Times-ը:
Այս փոխանցումը ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալի հիմնական դրվագներից մեկն է: Թերթը գրում է, որ այս փաստը վկայում է, որ ՖԻՖԱ-ի գործող նախագահ Զեպ Բլատերը, ով երկու օր առաջ 5-րդ անգամ ստանձնել է այդ պաշտոնը, որքան մոտ է կոռուպցիոն լծակներին:
ՖԻՖԱ-ի մամուլի քարտուղարությունն այսօր հերքել է նման փոխանցման լուրը: