ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան Թուրքիայի հետ միասին ավիահարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Նշվում է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի օդուժը ռմբակոծել է իսլամիստներին Հալեպի հյուսիսում: Ավիահարվածների արդյունքում սպանվել է 27 զինյալ: