տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստվում են Ռուսաստանի հետ երկարատև դիմակայության, անգամ Պուտինի հեռանալուց...

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստվում են Ռուսաստանի հետ երկարատև դիմակայության, անգամ Պուտինի հեռանալուց հետո. Պենտագոն

100
0

B9315340408Z.1_20141202115122_001_GDJ9A039O.1-0

ԱՄՆ-ն ևՆԱՏՕ-ն պատրաստվում են Ռուսաստանի հետ երկարատև դիմակայության նույնիսկ այն բանից հետո, երբ իր պաշտոնը կլքի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը: Հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ռուսաստանը չի կարող փոխվել ոչ Վլադիմիր Պուտինի, ոչ էլ նույնիսկ նրա հեռանալուց հետո», — ասել է Քարթերը Բեռլինում, ուր սկսվել է Եվրոպայով իր մեկշաբաթյա աշխատանքային շրջագայությունը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը կարող է փոխել իր քաղաքականությունը, Քարթերն ասել է, որ հույս ունի, ար այդպես կլինի, սակայն չի կարող դրանում վստահ լինել: