տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն և դաշնակիցները ավիահարվածներ են հասցրել իսլամիստների դիրքերին

ԱՄՆ-ն և դաշնակիցները ավիահարվածներ են հասցրել իսլամիստների դիրքերին

89
0

Operation Desert Storm

ԱՄՆ ռազմաօդային ուժերն ու միջազգային կոալիցիայի ուժերը 18 ավիահարված են հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին։  Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄն զինված ուժերի հայտարարությանը։

Սիրիայում 6 հարվածներից 5-ը հասցվել են Քոբանիում իսլամիստների դիրքերին։ Ամերիկյան կողմը հայտնում է, որ 4 ամիս տևած դիմակայության արդյունքում իսլամիստները դուրս են մղվել քաղաքի շրջանների 90 տոկոսից։ Եվս 12 ավիահարված հասցվել է Իրաքում իսլամիստների դիրքերին։