տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն եւ Հյուսիսային Եվրոպայի պետությունները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պահպանման կողմնակից են

ԱՄՆ-ն եւ Հյուսիսային Եվրոպայի պետությունները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պահպանման կողմնակից են

81
0
Barack ObamaԱՄՆ-ն եւ Սլանդինավյան պետություները համակարծիք են հակառուական պատժամիջոցների պահպանման անհրաժեշտության հարցում: Այս մասին Դանիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նա տեղեկացրել է, որ այս երկրները մտահոգված են տարածաշրջանում ռուսական զորքերի ներկայության առնչությամբ. նրանց կարծիքով, դա կարելի է որպես «ագրեսիա» բնորոշել, այդ պատճառով պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան: Դանիայի եւ Նորվեգիայի ղեկավարները նաեւ նշել են, որ պատրաստ են սատարել ԱՄՆ-ին Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնած ներկայությունն ապահովելու հարցում:

Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Այս հարցի շուրջ Սպիտակ տան հայտարարությունում նշվում է, որ Ղրիմի հետ կապված պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, մինչեւ թերակղզին վերադարձվի ուկրաինական իշխանությունների վերահսկողությանը: