ԱՄՆ-ն չի ճանաչում Ղրիմի տարածքում անցկացվելիք ՌԴ Պետդումայի ընտրությունների թե լեգիտիմությունը և թե արդյունքները: Այս մասին նշվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիի տարածած հայտարարությունում:
«ԱՄՆ-ն չի ճանաչում սեպտեմբերի 18-ին Ղրիմի տարածքում անցկացվելիք ՌԴ Պետդումայի ընտրությունների թե լեգիտիմությունը և թե արդյունքները: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հերթական անգամ թերակղզին «օկուպացված» է անվանել: «Ղրիմի վերաբերյալ մեր դիրքորոշումը պարզ է. թերակղզին մնում է Ուկրաինայի անբաժանելի մասը»,- նշված է հայտարարության մեջ: