տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն չի պատրաստվում միջուկային նոր մարտագլխիկներ տեղակայել Գերմանիայում

ԱՄՆ-ն չի պատրաստվում միջուկային նոր մարտագլխիկներ տեղակայել Գերմանիայում

98
0

11

 

Միացյալ նահանգները պարտավոր չեն առաջիկա տարիներին B61-12 միջուկային հրթիռներ տեղակայել Գերմանիայում, հաղորդում է TASS գործակալությունը:

Դրա մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության ազգային վարչության մամուլի ծառայության ղեկավար Շելլի Լավերը: Նրա խոսքերով` գերմանական մամուլում հայտնված հոդվածը ճշգրիտ չէ:

Նա նշել է, որ այդ տեսակի հրթիռների գլխիկների զանգվածային արտադրությունը սկսվելու է միայն 2020 ֆինանսական տարում` ԱՄՆ կառավարության ծրագրի համապատասխան:

ZDF-ի կողմից տարածված տեղեկությունից հետո Կրեմլում հայտարարել էին, որ Կալինինգրադում կտեղադրեն հրթիռային համակարգեր, եթե ԱՄՆ-ն միջուկային նոր զենք տեղակայի Գերմանիայում: