Ամերիկյան Defense news պարբերականը գրում է, որ Միացյալ նահանգները կարող է զրկել Ռուսաստանին Վիետնամին զենք և զինամթերք մատակարարելուց: Նման կարծիք է հնչել այն բանից հետո, երբ Վիետնամ է այցելել ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:
Ստորագրվել է «Ռազմական ոլորտում ընդհանուր տեսլականի» մասին հայտարարույթուն, որում կան մի շարք կարևոր դրույթներ: Այս փաստաթողւղթը նախատեսում է երկու երկրների միջև ռազմական ապրանքների առևտրի զարգացում, նոր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների տրամադրումը վիետնամական կողմին:
Ներկայում Վիետնամն իր զենքի 90 տոկոսը գնում է Ռուսաստանից: Սակայն, այս այցից հետո ԱՄՆ-ն կարող է մեծացնել Վիետնամի հետ ապրանքաշրջանառության ծավալները ռազմական ոլորտում: Սակայն Կոնգրեսում ընդդիմանում են նման հնարավորությանը, քանի որ Վիետնամը երկար ժամանակ եղել է ԱՄՆ-ին թշնամի երկիր: