տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն B-52 ռմբակոծիչներ կուղարկի ԻՊ-ի դեմ պայքարի համար

ԱՄՆ-ն B-52 ռմբակոծիչներ կուղարկի ԻՊ-ի դեմ պայքարի համար

92
0

b52ԱՄՆ-ն B-52 ռմբակոծիչներ է ուղարկել, որոնք ունակ են միջուկային հարվածներ հասցնել«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դիրքերին:

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնել է ռազմական աղբյուրը:

Հաղորդվում է, որ B-52 ռմբակոծիչներն ԻՊ-ի դեմ առաջին թռիչքները կիրականացնի ապրիլին: Չի ճշտվում ինքնաթիռների ու դրանք սպասարկող անձնակազմերի անդամների թիվը:

ԱՄՆ-ի իշխանությունները հստակեցրել են, որ B-52-ները կփոխարինեն B-1 ռմբակոծիչներին: B-1-երը մինչև 2015 թվականի հունվարը մարտական թռիչքներ են իրականացրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերի նկատմամբ: