ԱՄՆ-ն այս պահին չի պատրաստվում ռազմական ուժ կիրառել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմը հեռացնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ելույթ ունենալով սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովում։
Լսումները նվրված էին «Իսլամական պետության» դեմ պայքարին։ «Արդյոք պատրաստվում ենք գնալ Ասադի դեմ։ Ոչ, մենք (ԱՄՆ) խոսում ենք միայն ԻՊ-ի որպես ահաբեկչական կազմակերպության մասին», — ասել է Քերին։ Նրա խոսքերով՝ նախագահը չի պատրաստվում դիմել կոնգրեսինՍիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու խնդրանքով։ Միաժամանակ խոսելով ԻՊ-ի դեմ պայքարի մասին՝ նա նշել է, որ Վաշինգտոնն այս պահին բավարար իրավասություններ ունի անելու այն, «ինչ հիմա արվում է Սիրիայում և Իրաքում»։