Ամերիկուհին, ում ամուսինը զոհվել էր ԱՄՆ-ում 2001թ. ահաբեկչական հարձակման հետևանքով, դատի է տվել Սաուդյան Արաբիային. հայտնում է Bloomberg գործակալությունը:
Սթեֆանի Ռոս Դեսիմոնի կողմից ներկայացված հայցն առաջինն է Սաուդյան Արաբիայի դեմ՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների գործով:
Ինչպես նշել էինք, նախօրեին ԱՄՆ-ի Կոնգրեսը ձայների ճնշող մեծամասնությամբ մերժել Էր նախագահ Բարաք Օբամայի վետոն այն օրենքի նկատմամբ, որը 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի ընտանիքներին թույլատրում Է դատի տալ Սաուդյան Արաբիայի կառավարության աշխատակիցներին: