Ադրբեջանում ԱՄՆ-ի դեպան Ռոբերտ Սեկուտան այսօր Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է զորքերի շփման գծում լարվածության աճով:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, դեսպան Սեկուտան ասել է, որ ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չի համարում:
Նշելով, որ ԼՂ խնդրով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուս համանախագահները, Ռոբերտ Սեկուտան ասել է. «Եթե մարդիկ են մահանում, հակամարտությունը չի կարող համարվել «սառեցված»:
Մենք կողմերի հետ աշխատում ենք հակամարտության խաղաղ լուծման համար: Բոլոր կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն լարվածության թուլացման եւ հակամարտության կարգավորման համար»: