ԱՄՆ պետքարտուղարությունը ահաբեկիչների սև ցուցակում է ավելացրել Գերմանիայի քաղաքացի, նախկին ռեփեր Դենիս Կուսպերտի անունը, ով ավելի հայտնի է Deso Dogg անունով։ Այս մասին գրում է The Washington Times։
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում Դենիսը ձեռքում պահում է կտրված մարդկային գլուխ։
Հայտնի է, որ նախկին երաժիշտն իսլամական կազմակերպությանը միացել է 2012 թվականին։
Կուսպերտին որոնում են Գերմանիայի իշխանությունները, նրա նկատմամբ ՄԱԿ-ը սահմանել է պատժամիջոցներ։