տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի նպատակներով կպահպանի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի նպատակներով կպահպանի Իրանի դեմ պատժամիջոցները

89
0

amnԻրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրականացումը չի խանգարի ԱՄՆ-ին պատժամիջոցներ սահմանել Իրանի բանկերի դեմ, եթե նրանք Մերձավոր Արևելքում ֆինանսավորեն ծայրահեղական խմբավորումներին: Այս մասին հայտարարել է ահաբեկչության և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գծով ԱՄՆ ֆինանսների փոխնախարարի թեկնածու Ադամ Զուբինը, գրում է TASS-ը:

Ելույթ ունենալով ԱՄՆ Բանկային կոմիտեի լսումներին` նա հիշեցրել է, որ Իրանի դեմ մշակված են տարատեսակ ամերիկյան պատժամիջոցներ, այդ թվում` այնպիսի խմբավորումների, ինչպիսին «Հըզբոլլահ»-ն է աջակցության համար: Նրա խոսքերով` եթե այդ խմբավորումները ֆինանսավորվեն Իրանի բանկերի միջոցով, ապա պատժամիջոցների համակարգն անհապաղ կաշխատի: Դա տեղի կունենա նույնիսկ այն դեպքում, եթե համաձայնագրի համապատասխան բանկերն ազատվեն պատժամիջոցներից:

«Տեսնենք` ինչպես նրանք իրենց կպահեն: Ընտրությունն իրենցն է»,- ասել է Զուբինը: