Եվրոպա է ուղարկել ամերիկյան նավթի առաջին խմբաքանակը, հաղորդում է Bloomberg-ը:
Հատկանշական է, որ սա տեղի է ունեցել 40 տարում առաջին անգամ, քանի որ մինչ այս ԱՄՆ-ից նավթ արտահանելն արգելված էր:
ConocoPhillips ամերիկյան տանկերով նավթը Տեխասի Կորպուս — Քրիստի քաղաքից ուղղվել է իտալական նավահանգիստներից մեկը:
Հաղորդվում է նաև, որ այս խմբաքանակը նախատեսված է Vitol ընկերության համար, որն աշխարհում նավթի վաճառքով զբաղվող ամենախոշոր ընկերություններից է։