ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում McDonald’s-ի կենտրոնական գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են սկսել արագ սննդի այդ ռեստորանային ցանցի աշխատակիցները, հայտնում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ ցուցարարները բողոքում են իրենց աշխատավարձից, որը ժամում կազմում է 15 դոլար: Նրանք պահանջում են բարձրացնել նվազագույն աշխատավարձը: Բողոքի ակցայի մասնակիցները վրաններ են տեղադրել McDonald’s-ի գրասենյակի դիմաց:
«Աշխատակիցներին խորհուրդ է տրվել աշխատել տնից: Նրանց մեծամասնությունն օգտվել է այդ հնարավորությունից»,- արդարացել է McDonald’s-ի պաշտոնական ներկայացուցիչ Լիսա Մակքոմբը: