Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեն ու Ռոբերտ Դոլդը հանդես են եկել բաց նամակով, որով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մյուս գործընկերներին կոչ են արել աջակցել ԱՄՆ-ի բյուջեի 2017թ. նախագծի շրջանակում Հայստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնության ավելացմանն ուղղված իրենց առաջարկներին, հաղորդում է Asbarez-ը:
Փալոնն ու Դոլդն առաջարկում են ԼՂ-ում մարդասիրական ու զարգացման ծրագրերի համար տրամադրել առնվազն 5 մլն դոլար, 40 մլն դոլարից ոչ պակաս գումար տրամադրել Հայաստանին, ինչպես նաև ժամանակավորապես կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:
Կոնգրեսականները նաև սիրիահայերին օգնություն տրամադրելու կոչ են արել: