տուն Լուրեր ԱՄՆ ԿՀՎ տնօրենը երկրում ահաբեկչության փորձեր է ակնկալում

ԱՄՆ ԿՀՎ տնօրենը երկրում ահաբեկչության փորձեր է ակնկալում

82
0

2000px-Flag_of_the_United_States_Central_Intelligence_Agency.svg

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրենանը հայտարարել է, որ ահաբեկիչները կարող են ԱՄՆ-ում հարձակումներ ծրագրել: Այս մասին հաղորդում է CBS-ը:

«Ակնկալում եմ, որ նրանք կփորձեն իրենց անձնակազմը, նյութերն ու այն ամենը, ինչ իրենց պետք կգա, տեղափոխել ԱՄՆ` հարձակումներ իրականացնելու կամ դրանց իրականացման համար այլ մարդկանց ներգրավելու համար», — ասել է նա:

Բրենանի խոսքերով` այս գործողություններով ահաբեկիչները փորձում են հակամարտություն հրահրել Արևմուտքի և մահմեդական աշխարհի միջև: